Տնային արեւային կայանների գները
Աղյուսակում ցանցին միացված տնային կայանների ամենատարածված չափերի գներն են՝ բանալին ձեռքին, 2026 թվականի դրությամբ։ Արտադրությունը հաշվարկված է Երևանի համար՝ դեպի հարավ ուղղված վահանակներով (PVGIS տվյալներ)։ «Կծածկի վարձը մինչև» սյունակը ցույց է տալիս, թե կայանի միջին արտադրությունը որքան ամսական վարձ է փոխարինում 2026 թ. սակագներով, իսկ ետգնման ժամկետը գինն է՝ բաժանած այդ տարեկան խնայողության վրա։
| Կայան | Վահանակներ · տանիք | Արտադրություն տարեկան | Կծածկի վարձը մինչև | Գինը | Ետգնում |
|---|---|---|---|---|---|
| 3,5 կՎտ | 6 · 18 մ² | 5 150 կՎտ·ժ | 23 000 ֏ ամսական | 950 000 ֏ | 3,4 տարի |
| 5,2 կՎտ | 9 · 27 մ² | 7 730 կՎտ·ժ | 34 000 ֏ ամսական | 1 350 000 ֏ | 3,3 տարի |
| 8,1 կՎտ | 14 · 41 մ² | 12 030 կՎտ·ժ | 54 000 ֏ ամսական | 2 020 000 ֏ | 3,1 տարի |
| 10,4 կՎտ | 18 · 53 մ² | 15 460 կՎտ·ժ | 69 000 ֏ ամսական | 2 550 000 ֏ | 3,1 տարի |
| 15,1 կՎտ | 26 · 76 մ² | 22 330 կՎտ·ժ | 100 000 ֏ ամսական | 3 620 000 ֏ | 3,0 տարի |
Գինը բաղկացած է մոտ 150 000 ֏ ֆիքսված մասից և մոտ 230 000 ֏՝ յուրաքանչյուր կՎտ վահանակների համար։ Դրա համար էլ մեծ կայանի 1 կՎտ-ն ավելի էժան է․ մոտ 273 000 ֏՝ 3,5 կՎտ կայանում և 240 000 ֏՝ 15,1 կՎտ կայանում։
Ինչ է ներառված գնի մեջ
- տեղում այց, տանիքի զննում և կայանի նախագիծ,
- 580 Վտ հզորությամբ Tier-1 վահանակներ և ցանցային ինվերտոր՝ պաշտոնական երաշխիքով,
- ամրակման կոնստրուկցիա, մալուխներ և էլեկտրական պաշտպանություն,
- մոնտաժ մեր թիմի կողմից, սովորաբար 1–3 օրում,
- ՀԷՑ դիմումը, պայմանագիրը և հաշվիչի փոխարինումը,
- արտադրության մոնիտորինգ հեռախոսի հավելվածով։
Մարտկոցները ներառված չեն․ ցանցին միացված կայանին դրանք պետք չեն։ Եթե ուզում եք հոսանք ունենալ անջատումների ժամանակ, կարդացեք, երբ է իմաստ ունենում արեւային կայանի մարտկոցը։
Ինչից է կախված գինը
- Կայանի հզորությունից։ Սա հիմնական գործոնն է։ Հզորությունն ընտրում ենք ըստ ձեր վարձի․ Երևանում 1 կՎտ վահանակները տարեկան արտադրում են մոտ 1 481 կՎտ·ժ, ուստի ամսական 400 կՎտ·ժ սպառող տանը պետք է մոտ 3,5 կՎտ կայան (6 վահանակ)։
- Տանիքից։ Ամենապարզը դեպի հարավ թեք տանիքն է։ Հարթ տանիքին վահանակները դրվում են թեք կոնստրուկցիաների վրա, և յուրաքանչյուրին պետք է մոտ 5,2 մ²՝ 2,9 մ²-ի փոխարեն։ Դեպի արևելք կամ արևմուտք ուղղված վահանակներն արտադրում են մոտ 18%-ով պակաս, ուստի նույն վարձի համար ավելի շատ վահանակ է պետք։
- Սարքավորումներից։ Մարտկոցի համար պատրաստ հիբրիդային ինվերտորը, օպտիմիզատորները կամ պրեմիում վահանակները բարձրացնում են գինը։
- Մարզից։ Արեւը ամենուր նույնը չէ․ 1 կՎտ-ը տարեկան արտադրում է 1 195 կՎտ·ժ Տավուշում և 1 493 կՎտ·ժ Վայոց ձորում։ Հեռավոր վայրերում ավելանում է նաև ճանապարհի ծախսը։
- Էլեկտրական աշխատանքներից։ Մինչև հաշվիչ երկար մալուխը կամ վահանակի արդիականացումը գնահատվում են տեղում այցից հետո։
| Մարզ | 1 կՎտ-ի արտադրությունը տարեկան | 5,2 կՎտ կայանը կծածկի վարձը մինչև |
|---|---|---|
| Երևան | 1 481 կՎտ·ժ | 34 000 ֏ |
| Արագածոտն | 1 450 կՎտ·ժ | 34 000 ֏ |
| Արարատ | 1 453 կՎտ·ժ | 34 000 ֏ |
| Արմավիր | 1 460 կՎտ·ժ | 34 000 ֏ |
| Գեղարքունիք | 1 322 կՎտ·ժ | 31 000 ֏ |
| Կոտայք | 1 413 կՎտ·ժ | 33 000 ֏ |
| Լոռի | 1 260 կՎտ·ժ | 29 000 ֏ |
| Շիրակ | 1 406 կՎտ·ժ | 33 000 ֏ |
| Սյունիք | 1 350 կՎտ·ժ | 31 000 ֏ |
| Տավուշ | 1 195 կՎտ·ժ | 28 000 ֏ |
| Վայոց ձոր | 1 493 կՎտ·ժ | 35 000 ֏ |
Ետգնման ժամկետը
2026 թ. սակագներով ձեր սպառմանը համապատասխանող կայանն իրեն արդարացնում է մոտ 3,0–3,4 տարում և դրանից հետո շարունակում է աշխատել․ արտադրողները երաշխավորում են, որ 25 տարի անց վահանակները կպահպանեն հզորության 80%-ից ավելին։ Մեծ կայաններն իրենց մի փոքր ավելի արագ են արդարացնում, քանի որ 1 կՎտ-ն էժան է, իսկ փոխարինվող էլեկտրաէներգիան՝ ամենաբարձր սակագնով։
Այս թվերը ենթադրում են, որ կայանը տարեկան արտադրում է մոտավորապես այնքան, որքան սպառում է տունը։ Ավելի մեծ կայան թույլատրվում է (ցանցի հետ փոխհաշվարկով՝ մինչև 150 կՎտ), բայց տարեկան ավելցուկը փոխհատուցվում է նվազեցված սակագնով, և ավելորդ հզորությունը երկարացնում է ետգնման ժամկետը։ Դրա համար կայանը նախագծում ենք ըստ ձեր վարձի, ոչ թե ըստ տանիքի չափի։
Ձեր վարձի և մարզի թվերը տեսեք ստորև բերված հաշվիչում կամ գլխավոր էջի ամբողջական հաշվիչում։ Վճարումը բաշխելու համար կարդացեք արեւային կայանի վարկի և սուբսիդավորման մասին, իսկ այսօրվա վարձի հետ համեմատելու համար՝ հոսանքի սակագները 2026 թվականին։